Հարձակվել են Քիմ Քարդաշյանի անվտանգությունը պահպանած «Պանտեռայի» աշխատակցի վրա

defaultԵրեւանում այսօր՝ օգոստոսի 21-ին, ժամը 03.30-ի սահմաններում, հարձակվել եւ ծեծի են ենթարկել «Պանտեռա» անվտանգության ծառայության հերթափոխի պետ Վարազդատ Խոցանյանին: NEWS.am-ի տեղեկություններով՝ դեպքը եղել է Ալեք Մանուկյան փողոցում գտնվող «Մուս կաֆե» սրճարանի մոտ, երբ անվտանգության ծառայության աշխատակիցը գնում էր «Տոտոյի» գրասենյակ՝ ստուգայցի:

Վարազդատ Խոցանյանը այն մարդն է, ով պահպանել է մի շարք հայտնի անձանց անվտանգությունը Հայաստան այցի ժամանակ, վերջին թարմ դեպքը Քիմ Քարդաշյանն ու Շեյխուզի Մոզանն է:

Ամբողջական նյութը սկզբնաղբյուր կայքում

Դիտվել է 100 անգամ
 


Այս թեմայով