VIDEO. Հարձակում Ֆրանսիայի Նիս քաղաքում, զոհվել է առնվազն 84 մարդ

ՖՖՖՖ-6Ֆրանսիայի ծովափնյա Նիս քաղաքում առնվազն 84 մարդ է զոհվել, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են, երբ ծանրաքաշ, հեռահար բեռնատարը բարձր արագությամբ մխրճվել է Ֆրանսիայի ազգային տոնը նշելու համար հավաքված բազմության մեջ:

Ֆրանսիայի իշխանությունները հաղորդում են, որ ոստիկանությունը կրակ է բացել և սպանել վարորդին, ով բեռնատարը ավելի քան 1,5 կիլոմետր վարել է մարդկային բազմության միջով:

Դեպքը տեղի է ունեցել հինգշաբթի երեկոյան` տեղական ժամանակով ժամը 10:30-ի սահմաններում, Միջերկրական ծովի առափնյա Պրոմենադ դեզ Անգլե բուլվարում, Բաստիլի գրավման օրվան նվիրված հրավառությունից հետո։

Նիսի քաղաքապետ Քրիստիան Էստրոսին հայտարարել է, որ բեռնատարի վարորդը նաև կրակ է բացել մարդկանց ուղղությամբ: Ավելի ուշ ոստիկանները բեռնատարի մեջ զենք և նռնակներ են հայտնաբերել:

«Սա ամենասարսափելի ողբերգությունն է մեր քաղաքի պատմության ընթացքում», — Թվիթերում գրել է Նիսի քաղաքապետը:

Ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորումը ստանձնել է պատասխանատվությունը Նիսում հարձակման համար: Այդ մասին գրում է The Daily Mail-ը` վկայակոչելով ֆրանսիական ԶԼՄ-ներին եւ նշելով, որ տեղեկությունը հաստատված չէ:

ՖՖՖՖ-4ՖՖՖՖ-6ՖՖՖՖ-7ՖՖՖՖ-8ՖՖՖՖ-9

Դիտվել է 222 անգամ
 


Այս թեմայով