Հարձակում Պակիստանի համալսարանի վրա. կա 19 զոհ, 50 վիրավոր

charsada-blast-new-still--620x330Պակիստանի հյուսիս-արևմուտքում գտնվող համալսարանի վրա իրականացված հարձակման հետևանքով զոհվել է 19 մարդ, վիրավորվել` 50-ը:

Բանակի պաշտոնյաներից մեկը հայտնել է, որ հարձակումից մոտ երեք ժամ անց դադարել են կրակոցները. զորքերը որոնողական աշխատանքներ են իրականացնում Չարսադայում գտնվող Բաչա Խան համալսարանի հանրակացարանում:

Սպանվել են հարձակումն իրականացրած առնվազն 4 անձինք:

Նշենք, որ 2014 թվականին Թալիբանի զինյալների կողմից Փեշավար քաղաքի մոտակայքում գտնվող դպրոցի վրա իրականացված հարձակման հետևանքով սպանվել էր ավելի քան 130 աշակերտ:

 


Այս թեմայով