Հարկային տեսչության աշխատակիցը 1 մլն դրամ կաշառք է վերցրել. հարուցվել է քրգործ

2310043291423640292Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազի զեկուցագրի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով հարուցվել է քրեական գործ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունը։

Ըստ դատախազի զեկուցագրի նյութերի՝ ՀՀ ֆինանսների նախարարության հարկային տեսչության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձը տարածքային տեսչությունում առևտրատնտեսական գործունեություն իրականացնող Եղիշե Ս.-ի օգտին, իր լիազորություններն օգտագործելով, վերջինիս կողմից հարկային պարտավորությունների կատարման նկատմամբ պատշաճ հսկողություն իրականացնելուց ձեռնպահ մնալու համար Եղիշե Ս.-ից պահանջել և ստացել է խոշոր չափի՝ 1 մլն ՀՀ դրամ կաշառք:
Կատարվում է նախաքննություն:

Դիտվել է 52 անգամ
 


Այս թեմայով