Հարկային նոր օրենսգրքի նախագծի շուրջ տարօրինակ զարգացումներ են տեղի ունենում. «Հայոց աշխարհ»

կառավարություն«Դեռևս շուրջ մեկուկես ամիս առաջ կառավարությունն ավարտեց օրենսգրքի նախագծի քննարկումները և փաստաթուղթը ներկայացրեց Ազգային ժողովի դատին։ Մինչ այն ընդգրկված էր ԱԺ նստաշրջանի վերջին քառօրյայի օրակարգում՝ կառավարությունում վերսկսել են փաստաթղթի քննարկումները։

 

Օրերս վարչապետի գլխավորությամբ տեղի ունեցավ խորհրդակցություն մասնավոր հատվածի, այդ թվում՝ փոքր և միջին ձեռնարկատիրության ներկայացուցիչների հետ՝ Հարկային նոր օրենսգրքի նախագծի վերաբերյալ։ Հանդիպման մասնակիցներն իրենց անհամաձայնությունը հայտնելով ԱԺ ուղարկված փաստաթղթի որոշ դրույթների վերաբերյալ՝ հանդես եկան տարբեր առաջարկություններով և դիտողություններով։ Վարչապետը հանձնարարեց շարունակել քննարկումները և արդյունքները ներկայացնել կառավարությանը։

 

Ըստ էության, սա արտառոց իրավիճակ է։ Սովորաբար նման բան չի լինում։ Հարց է առաջանում. ինչո՞ւ հանկարծ առաջացավ Հարկային նոր օրենսգրքի նախագծին վերադառնալու անհրաժեշտություն։

 

Պատճառը, որոշ տեղեկությունների համաձայն, այն է, որ փաստաթղթի հեղինակները խաբել են կառավարությանը։ Գործադիրը հավանություն է տվել և Ազգային ժողով ուղարկել փաստաթղթի մի տարբերակ, որտեղ հաշվի չեն առնված մասնավոր հատվածքի հետ կազմակերպված քննարկումների միջոցով ձեռք բերված բազմաթիվ պայմանավորվածություններ։ Թերևս դա էլ առաջացրել է վերջիններիս դժգոհությունը։

 

Թե ինչու է այդպես արվել՝ դժվար է ասել։ Ամեն դեպքում կառավարությունն այժմ փորձում է ուղղումներ մտցնել խորհրդարան ներկայացված Հարկային օրենսգրքի նախագծում։ »,–գրում է թերթը։

Մանրամասները՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 91 անգամ
 


Այս թեմայով