Հարկայինը ստուգումներ է իրականացնում Բուռնաշի մոտ

mԼուրեր են շրջանառվում, որ հարկային մարմինները ստուգումներ են սկսել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի` Բուռնաշին պատկանող «Հրազդան» մարզադաշտի տարածքում գործող շուկայում:

Այս տեղեկատվությունը հաստատեց նաև ամիսներ առաջ «Հրազդան» շուկայում աշխատող վաճառողներից մեկը: Politik.am-ի հետ զրույցում նա ասաց, որ իրեն էլ են կանչել և հարցաքննել.«Ես արդեն մի քանի ամիս է ինչ չեմ կանգնում էդ շուկայում, բայց ինձ էլ էին կանչել քննչական: Հարցեր տվեցին ես էլ ասեցի էն, ինչ կա: Մեր հետ կարծում եմ խնդիր չկա: Ասում են ղեկավարությանը կասկածում են հարկերը թաքցնելու մեջ»,-ասաց մեր զրուցակիցը: Փաստորեն հետաքրքիր պրոցեսներ են տեղի ունենում և իշխանությունները սկսել են իրենց յուրայիններին էլ ստուգել: Սա լավ պրոցես է, եթե իրականում շարունակական լինի և ստուգումների ենթարկվեն բոլոր յուրայինների բիզնեսները և ոչ թե միայն նրանցը ովքեր արդեն պետք չեն իշխանական համակարգին:

Դիտվել է 161 անգամ
 


Այս թեմայով