Հարգելի գեներալներ վերադարձրեք բանակից թալանածը. Խաչատուրովի իրական կոչը

4a1649e5ae60af24e4307e939a556cfeԱյսօր ՀՀ ՊՆ Գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը տարածել էր հայտարարություն, որտեղ հասարակ զինվորականներին դիմել էր կոչով. «…Կոչ եմ անում ձեզ, իմ զինակից ընկերներին, հայոց բանակի բոլոր մարտիկներին ապավինել մայր հողին, պատվով կատարել Հայրենիքի պաշտպանի սուրբ պարտականությունը, արհամարհել վտանգն ու թշնամուն, գերադասել պատվավոր մահն անպատիվ կյանքից, մարտնչել հարկ եղած տեղում, հարկ եղած ժամանակ եւ պատշաճ կերպով…»,-ասում է Խաչատուրովը իր կոչում:

Միանգամայն անիմաստ և զուտ սեփական գովազդի համար նախատեսված հայտարարություն է, քանի որ հայ ժողովուրդը, հասարակ զինվորը և սպան առանց այս հայտարարության կամ կոչի էլ համախմբվել են ու զգոն են ավելի քան երբեք:

Այս դեպքում ավելի լավ կլիներ, որ Խաչատուրովը կոչով դիմեր իր շրջապատին՝ բանակի հաշվին ապրող գեներալներին և զինվորականներին: Եվ կոչը կունենար հետևյալ բովանդակությունը.«Բանակը թալանած հարգելի զինվորականներ, զինվորի սննդի հաշվին ֆերմա պահող գնդի հրամանատարներ՝ կոչ եմ անում սթափվել: Հայ ժողովուրդը ավելի քան երբևէ միասնական է և մեր ապաշնորհ գործունեությունը հարիր չէ նման որակի ժողովրդին: Մենք այս տարիներին բանակին հատկացվող գումարներով կարողացել ենք հիմնել տարատեսակ բիզնեսներ և այսօր մեր զավակների ապագան լավագույնս ապահովված է: Մենք պետք է այս օրերին երկրի ապագան գերադասենք մեր բիզնեսներից: Պետության մեջքին ապրող զինվորականներ կոչ եմ անում վերադարձնել այս տարիների ձեր թալանածը և դուրս գալ Հայոց փառապանծ բանակի շարքերից»:

Ահա այսպիսին պետք  է լիներ Յուրի Խաչատուրովի իրական կոչը: Նա նաև իր կոչում պետք է անդրադառնար իր գործունեությանը և բացատրեր, թե ինչու է Ռուսաստանի շահերը գերադասում Հայաստանի շահերից:

Դիտվել է 6,148 անգամ
 


Այս թեմայով