Հարբած ոստիկանները մխրճվել են նախագահի նստավայրի մեջ

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ոստիկանության հարբած անհայտ աշխատակիցը, վարելով Porsche Cayenne ավտոմեքենան, մխրճվել է երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի նստավայրի մեջ, փոխանցում է Segodnya.ua-ն:

«Հունվարի 17-ին տեղական ժամանակով մոտ 3:20-ին առանձին մասնագիտացված գումարտակի տեսուչ, ավագ լեյտենանտ Իմանբեկովը, լինելով հարբած և վարելով Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենան (420 ULA 01 պետհամարանիշով), բախվել է «Ակ օրդա» նստավայրի պարսպի հենասյանը», — նշված է Աստանայի ՆԳ դեպարտամենտի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Վթարի պահին մեքենայում եղել է նաև նույն գումարտակի հրամանատար, ոստիկանության կապիտան Ջումահմեթովը: Նա մեքենայի սեփականատերն էր:

«ՃՏՊ-ից հետո  Ջումահմեթովը  դեպքի վայրից թաքնվել է: Ծառայողական քննություն է սկսվել», – նշել են գերատեսչությունում

 


Այս թեմայով