Հարավային Օսիայի խորհրդարանը կքննարկի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը

OsetiaՀարավային  Օսիայի պատգամավորները պլանավորում են առաջիկա նիստում քննարկել 1915-ին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը. հայտնում է «Ինտերֆաքս»–ը՝ վկայակոչելով խորհրդարանի մամուլի ծառայությունը։

«Որոշ պատգամավորներ նշել են, որ Հայաստանը նույնպես պետք է ճանաչի օսերի ցեղասպանությունը, բայց դա սկզբունքային չէ։ Սկզբունքային է այն, որ հայկական սփյուռքի ներկայացուցիչները հարավօսական հասարակության լիիրավ անդամներն են, նրանցից շատերը կռվել են մեր Հանրապետության անկախության համար՝ կրելով մեզ հետ պատերազմական տարիների դժվարությունները, իսկ նրանցից շատերը այն հայերի սերունդներն են, որոնք փախել էին ցեղասպանությունից»,– ասված է հաղորդագրության մեջ։

 


Այս թեմայով