Հարավային Կովկաս կոչվող տարածքը շատ բարդ կոնցեպցիա է իրենից ներկայացնում

загруженноеՀարավային Կովկաս կոչվող տարածքը շատ բարդ կոնցեպցիա է իրենից ներկայացնում: Այնուամենայնիվ որոշակի ուսումնասիրություն կատարելով շատ բաներ ի հայտ են դառնում: Անրադառնամ վերջերս Ադրբեջանում և Վրաստանում տեղի ունեցած նախագահական ընտրություններին: Այսօրվա Ադրբեջանն ու Վրստանն ոչ մոնոտարր պետություններ են: Երկու երկրներում էլ ապրում են բազմաթիվ ազգեր, որոնք շատ հաճախ ներկայացվում են որպես համապատասխանաբար ադրբեջանցի և վրացի: Սակայն մի հետաքրքիր փաստ պետք է առանձնացնել. Այն որ երու երկրներում էլ մինչև նախագահական ընտրությունները գրեթե պարզ էին և՛ թեկնածունները և՛ հաղթողները: Շատ հաճախ է խոսվում, որ Ի. Ալիևը լուրջ մրցակից չուներ, սակայն դա այդպես չէ: Նույնը գրեթե կարելի է ասել Վրաստանի մասին: Մ. Սահակաշվիլիի թիմն այդքան էլ անզոր չէր, բայց հաղթեց Բ. Իվանաշվիլիի թիմը:
Այստեղ պետք չէ կարծել թե սա պատահականությունն էր, քանի որ այս տարածաշրջանում բախվում են ոչ միայն տեղի ժողովուրդների աշխարհաքաղաքական շահերը այլև այնպիսի գեր տերությունների, ինչպիսին են ԱՄՆ, Ռուսաստան, Անգլիա, Գերմանիա և այլն: Արդեն վաղուց պարզ է, որ Եվրոպային և ԱՄՆ-ին Ադրբեջանում պետք է Ի. Ալիևը և նրա այս քաղաքականությունը, որպեսզի վերջիններս կարողանան իրենց համար շահավետ պայմաններով օգտվել ադրբեջանական նավթից: Իսկ Վրաստանի հարցում դեռ խորհրդարանական ընտրություններում Բ. Իվանաշվիլու հաղթանակը հաստատեց այն հանգամանքը, որ Ռուսատանը երկար չէր կարող հանդուրժել Մ. Սահակաշվիլու արևմտյան քաղաքականությունն իր (Ռուսասատանի ) սահմանների անմիջական հարևանությամբ:

Դավիթ Տաշչյան

Դիտվել է 122 անգամ
 


Այս թեմայով