Հարազատ տատին սպանած ու դաշտում թաղած թոռը դիակի տեղն ասելու համար հարազատներից 200 հազար դոլար է պահանջել

8e3c824c3825c3Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արշակ Վարդանյանի նախագահությամբ շարունակվեց Ալբերտ Մոմջյանի գործի դատական քննությունը:

24-ամյա Ալբերտը մեղադրվում է իր տատին՝ 68-ամյա գործարար, «Օժիտ» խանութների ցանցի սեփականատեր Սիլվա Գալստյանին դիտավորյալ, արդեն իսկ տատիկի տանից կատարած գողությունը թաքցնելու նպատակով սպանելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 16-րդ կետի և 177 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

Ըստ մեղադրանքի՝ ոչ մի տեղ չաշխատող, բուքմեյքերական գրասենյակներում պարտքեր կուտակած Ալբերտը 2014 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 15-ը շարունակաբար գաղտնի հափշտակել է տատիկին պատկանող, 2 միլիոն 963 հազար դրամ ընդհանուր արժողությամբ ոսկե զարդեր:

Այնուհետև, իր կատարած գողությունը թաքցնելու նպատակով 2014 թվականի սեպտեմբերի 15-ին Ալբերտը տատիկի տանը՝ Երևանի Կողբացի փողոցի շենքերից մեկի բնակարանում, վտանգավոր բռնություն է գործադրել տատի նկատմամբ՝ սեղմել է նրա պարանոցի օրգանները, ձեռքերով հարվածներ է հասցրել նրան ու սպանել է:

Սեպտեմբերի լույս 16-ի գիշերը Ալբերտ Մոմջյանը տատի դիակը նրա իսկ «Տոյոտա Պրադո» մեքենայով տեղափոխել է Գառնի գյուղից դեպի Արտաշատի տարածաշրջան տանող ավտոճանապարհի հարակից տարածք ու այրել է:

Սիլվա Գալստյանի անհետանալու վերաբերյալ ոստիկանություն էին ահազանգել նրա զավակները՝ հայտնելով, որ իրենց մայրը սեպտեմբերի 15-ի երեկոյան դուրս է եկել տանից ու չի վերադարձել:

Սիլվայի զավակները, այդ թվում Ալբերտի հայրը, իրենց մայրիկի անհետանալու հարցում կասկածներ են ունեցել հենց Ալբերտի նկատմամբ՝ իմանալով, որ նա խաղամոլ է, կուտակել է պարտքեր, որոնց պատճառով հակասություններ է ունեցել հարազատների, այդ թվում՝ հայրիկի ու տատիկի հետ:

Ալբերտը տատիկի՝ Ձորաղբյուրում գտնվող առանձնատանն ապրել է 2014 թվականի գարնանից:

Տատը՝ Սիլվա Գալստյանը միշտ հոգատար է եղել թոռան նկատմամբ, բայց նրա պարտքերի ու ապրելակերպի պատճառով վերջին շրջանում հանդիմանել է նրան:

2014 թվականի սեպտեմբերի  20-ին հայտնաբերվել է Սիլվա Գալստյանի դին՝ մասնատված, այրված, կենդանիների կողմից մասամբ հոշոտված վիճակում:

Սպանությունը կատարելու կասկածով ձերբակալվել է Սիլվա Գալստյանի թոռ Ալբերտ Մոմջյանը, ում դաստակների վրա ու մարմնի այլ հատվածներում եղել են վնասվածքներ: Տուժողի բնակարանում հայտնաբերվել են նրա արյան հետքերը…

Դատարանը ապացույցների հետազոտման ավարտին լսեց ամբաստանյալ Ալբերտի ցուցմունքը:

Ալբերտն իրեն մեղավոր է ճանաչում ոչ թե դիտավորյալ, այլ անզգույշ սպանության համար, քանի որ, իր վարկածով, ինքը տատի տնից գողություն չի կատարել, տատին կյանքից զրկելու նպատակ չի ունեցել, միայն նրան հրել է վեճի ժամանակ, տատիկն ընկել է, իր աչքերի առաջն էլ սևացել է, ու ինքը  չի հասկացել, թե ինչ է անում:

Մանրամասն` 1in.am

Դիտվել է 185 անգամ
 


Այս թեմայով