Հարաբերությունները լարվել են. Հարությունյանը չի տալիս Խաչատրյանի թանկարժեք ժամացույցները

Պարզվում է ՊԵԿ ներկայիս նախագահ Վարդան Հարությունյանի և ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի հարաբերությունները կտրուկ վատացել են:  Գագիկ Խաչատրյանի որդուն պատկանող Chronograph թանկարժեք ժամացույցների խանութը չի կարողանում ներկրում իրականացնել:

Գագիկ Խաչատրյանին մոտ կանգնած աղբյուրներն ասում են, որ Վարդան Հարությունյանը որոշել է մեծ հարված հասցնել Խաչատրյանի որդու բիզնեսին ու հրահանգել է մաքսատներում խնդիրներ ստեղծել Chronograph խանութ սրահի կողմից ներկրվող ժամացույցների համար:

Արդեն մի քանի շաբաթ է Խաչատրյանի որդու ընկերության համար ներկրված մի քանի տասնյակ ժամացույցներ գտնվում են ՊԵԿ պահեստներում ու չեն մաքսազերծվում: Կան ժամացույցներ, որոնց գինն անցնում է 100 հազար դոլարը:

 


Այս թեմայով