Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Հատուցման պահը չուշացավ. ՀՀԿ-ական Մուրադ Մուրադյանի փեսան նոր պաշտոն ունի

Հատուցման պահը չուշացավ. ՀՀԿ-ական Մուրադ Մուրադյանի փեսան նոր պաշտոն ունի

Murad-Muradyan-5«Հրապարակ» թերթը գրում է. «Սահմանադրական հանրաքվեի ակտիվ դերակատարներն իրենց «կյանքը չեն խնայել» որոշակի ակնկալիքների դիմաց: ՀՀԿ-ական պատգամավոր Մուրադ Մուրադյանի հատուցման պահը չուշացավ:

Դեկտեմբերի 16-ին պատգամավոր Մուրադյանի փեսայի պաշտոնի բարձրացում տեղի ունեցավ․ Գեւորգ Սիմոնյանը, ազատվելով Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետի պաշտոնից, նշանակվեց Արարատի մարզային քննչական վարչության պետ:

Նա 2012-ին, հիշեցնենք, հայտնվել էր աղմկահարույց պատմության մեջ՝ Մասիսի քննչական բաժանմունքի պետի պաշտոնում ծեծկռտուքի մեջ էր ընկել Արարատի մարզի դատախազ Ս. Նազարպուրի հետ, որին մամուլն անդրադարձել է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Դիտվել է 122 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy