Հատուկ քարտեզ՝ Ադրբեջանի գնդակոծությունների մասին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի և Պաշտպանի աշխատակազմի կողմից Տավուշի մարզի Վազաշեն, Բարեկամավան սահմանամերձ գյուղերում կատարված փաստահավաք աշխատանքների արդյունքների վերաբերյալ կազմվել է զեկույց: Դիտարկման արդյունքները տեղայնացվել են ընդհանուր հասանելիություն ունեցող քարտեզի վրա:

Google Earth ծրագրի միջոցով իրականացվել են համապատասխան նշագրումներ, որոնք ցույց են տալիս Ադրբեջանի զինուժի թիրախում հայտնված քաղաքացիական բնակավայրերը, սեպտեմբեր ամիսին գնդակոծված տները, շենք-շինությունները:

Փաստահավաք աշխատանքների արդյունքները ներկայացվել են անգլերեն և ուղարկվել միջազգային կառույցներին:

 


Այս թեմայով