Հատուկ Աղվան Հովսեփյանի համար

աղվանԵրեկ Ազգային ժողովը քննարկեց Միասնական քննչական մարմնի ստեղծման հարցը: Կոմիտեի մասին մենք շատ ենք գրել: Հիշեցնենք, որ այն միավորելու է քննչական գործառույթ ունեցող տարբեր գերատեսչությունների նմանատիպ մարմինները: Սակայն եթե նախապես ասվում էր, որ կոմիտեի մեջ են լինելու ոստիկանության, պաշտպանության նախարարության, Պետեկամուտների կոմիտեի քննչականները, չեն ընդգրկվելու միայն ԱԱԾ քննչականն ու Հատուկ քննչական ծառայությունը, ապա ավելի ուշ այս ցանկից դուրս մնաց նաեւ ՊԵԿ-ի քննչականը: Երեկ ԱԺ քննարկման ժամանակ ամենասուր ելույթն ունեցավ Նիկոլ Փաշինյանը, ով իր ելույթում քաղաքական ենթատեքստ տեսավ այս կոմիտեի ստեղծման մեջ՝ նկատելով, որ այն ընդամենը ստեղծվում է նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին «գործի տեղավորելու» համար։ Այս առումով Միասնական քննչականի մասին օրենքի նախագծի հարակից զեկուցող Արփինե Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը կոռեկտ չի համարում առայժմ դեռ միայն ԱԺ օրակարգում առաջին ընթերցման ռեժիմում գտնվող եւ դեռեւս չքվեարկված օրինագծի վերաբերյալ նմանատիպ քաղաքական մեկնաբանություն անելը, եւ նշեց, որ դա ընդամենը անուն է (նկատի ունի Աղվան Հովսեփյանին), որը շրջանառվում է, եւ երբ օրենքը կընդունվի, կոմիտեն կստեղծվի, ու դրա նախագահի նշանակման ժամանակը կգա, այդ ժամանակ էլ բոլորն այդ մասին կիմանան, թե ով է լինելու ղեկավարը։ Իսկ օրենքով, քննչական կոմիտեի նախագահին նշանակում է հանրապետության նախագահը՝ վարչապետի ներկայացմամբ։

Հարցին՝ ի՞նչ ռեսուրսներով է ստեղծվելու այս նոր Միասնական քննչական մարմինը, եւ արդյո՞ք պետբյուջեից հատուկ միջոցներ կհատկացվեն դրա համար, Ա. Հովհաննիսյանն ասաց, որ, կառավարության հավաստմամբ, դրա համար լրացուցիչ ֆինանսավորում պետբյուջեից չի լինի, քանի որ այն երկու քննչական մարմինները, որոնք պետք է միավորվեն մեկ ընդհանուր կոմիտեի կազմում, դրանց համար նախատեսված հաստիքները, ֆինանսավորումն ու բազան տեղափոխվելու են այստեղ։ «Միակ բացառությունը շենքային պայմաններն են, որն էլ դեռեւս որոշված չէ»,-հավելեց պատգամավորը։աղվան

Դիտվել է 47 անգամ
 


Այս թեմայով