Հավաքվել է ավելի քան 156 միլիոն. 9 ընտանիք աջակցություն է ստացել

2016 թ. դեկտեմբերի 15-ին 84 կողմ, 4 դեմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ խորհրդարանն ընդունեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» և կից ներկայացված օրինագծերի փաթեթը, որն ուժի մեջ մտավ 2017-ի հունվարի 1-ին:

Համաձայն օրենքի՝ 2017թ հունվարի 1-ից յուրաքանչյուր աշխատող ֆիզիկական անձ ամսական 1000 դրամ է վճարում այս հիմնադրամին:

2017 թվականի հունվարի 1-ից   հայկական զինված ուժերում զոհված 9 զինծառայողի ընտանիք փոխհատուցում է ստացել: Փոխհատուցման գումարը կազմում է 90 մլն ՀՀ դրամ՝ յուրաքանչյուր ընտանիքի 10-ական մլն դրամ:

1000plus.am-ի պաշտոնական տվյալների համաձայն՝ սահմանին զոհված զինծառայողներից յուրաքանչյուրի ընտանիքը 10 մլն դրամ փոխհատուցում է ստացել:

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն օրենսդրությամբ սահմանված կարգով  առաջին երկու փոխհատուցումները կատարել է 2017 թվականի մարտի 21-ին: Ժամկետային պարտադիր շարքային զինծառայողներ Գոռ Համազասպի Գարեգինյանի և Անդրանիկ Սմբատի Մուսիկյանի ընտանիքները ստացել են 10-ական միլիոն դրամ աջակցություն:

Այս պահի դրությամբ հիմնադրամը հավաքագրել է ավելի քան 156 միլիոն դրամ:

Դիտվել է 65 անգամ
 


Այս թեմայով