Հաստատվեց Արկադի Փելեշյանի նշանակումը

Քիչ առաջ Վանաձոր համայնքի ավագանին, ավագանու արտահերթ նիստում հաստատեց ՀՎԿ խմբակցության ղեկավար Արկադի Փելեշյանին` Վանաձորի քաղաքապետի առաջին տեղակալ նշանակելու մասին այսօրվա օրակարգային հարցը:

Արկադի Փելեշյանի նշանակման մասին խոսելիս, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը նշեց, որ մարդկային վերաբերմունք է ցուցաբերել քաղաքապետի տեղակալներից Արտյոմ Գրիգորյանը` իր տեղը զիջելով Փելեշյանին: Օրակարգը հաստատելուց հետո Ասլանյանն ասաց, որ հաջորդ ավագանու նիստին արդեն Արկադի Փելեշյանը կհրավիրվի քաղաքապետի կողքին իր աթոռը զբաղեցնելու:

 


Այս թեմայով