Հասմիկ Պողոսյանը առաջարկում է չխառնվել իրար

հասմիկ-պողոսյանՄշակույթի նախարարի պաշտոնակատար Հասմիկ Պողոսյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում կոչ արեց՝ մի քիչ էլ մշակույթով հետաքրքրվել՝ այդպիսով փորձելով խուսափել իր հնարավոր հրաժարականի մասին լուրերից. «Խնդրում եմ՝ տվեք այն հարցերը, որոնք ուղղված են մշակույթի ոլորտին»:

Արդյոք նա տեսնո՞ւմ է իրեն նոր կառավարության կազմում. «Ես էդ հարցերին հիմա չեմ ուզում պատասխանել, քանի որ պատասխանները իմը չեն»:

Ինչ վերաբերում է վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից իրեն ուղղված նկատողությանը՝ լակոնիկ ձեւակերպել զեկույցները, ապա Հասմիկ Պողոսյանը հանգիստ է դրան վերաբերվում. «Վարչապետ է՝ հարց էլ կտա, նկատողություն էլ կանի, լրիվ նորմալ է, ի՞նչ է պատահել, ինչի եք խառնվել իրար»:

Դիտվել է 232 անգամ
 


Այս թեմայով