Հասարակության մեջ կա մի հատված, որը դժգոհ է ամեն ինչից

Karen_AvagyanՀասարակության մեջ կա մի հատված, որը դժգոհ է ամեն ինչից։ Ընդ որում, պաթոլոգիական այդ դժգոհությունը որևէ բացատրություն կամ տրամաբանութուն չունի։ Մարդիկ դժգոհ են, ու վերջ։ Դա նրանց կենսաձևն է։ Կամ էլ խրոնիկ դժգոհում են, որ չտեսնելու տան լավ բաները, չնկատեն առաջընթացը։ Իսկ առաջընթաց ու դրական տեղաշարժ մշտապես կա, պարզապես տեսնելու համար պետք է հանել սև ակնոցները։

Երեկ Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը առաջին հերթին մեր արտաքին քաղաքական գերատեսչության աշխատանքի արդյունք է, նաև սփյուռքի մեր կառույցների, հայկական լոբբիստական կառույցների համատեղ գործունեության հետևանք։ Ու այսօր այդ ճանաչումը ու դրա նշանակությունը թերագնահատողները ուղղակի ծիծաղ են առաջացնում։

Ապրիլյան պատերազմի սանձազերծումը ո՞ւմ աշխատանքի շնորհիվ էր, եթե ոչ բանակի բարձր պրոֆեսիոնալիզմի՝մեր հերոս զինվորներով ու սպայական կազմով, երկրի գերագույն հրամանատարի գլխավորությամբ։

Դրական տեղաշարժերի թվարկումը կարելի է շարունակել, ու դրանց պտուղներից օգտվում են նաև հենց դժգոհողները։

Գրում է ՀՀ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանը

 


Այս թեմայով