Հասարակական դեգրադացիան ղեկավարում են «ճշտով ապրող տղերքը»

աժ3Առավոտ թերթը գրում է.

Ներկայացնում ենք թերթի խմբագրականից մի հատված. «Վերջերս Աժ պատգամավորներից մեկը, մյուսի «պատիվը» պաշտպանելով, ասել է, որ իր գործընկերը «ճշտով ապրող տղա է»։ Դա ասում է բարձրագույն օրենսդիր մարմնի ներկայացուցիչը՝ պետական այն կառույցի, որը մեզ՝ քաղաքացիներիս համար պետք է մշակի մեր երկրի հետագա զարգացման հայեցակարգ ը։ Եթե սև հումոր անենք, կարող ենք ասել, որ նա այդ առումով կատարում է իր առաքելությունը՝ հասարակությանը հենց այդպես էլ «զարգանում է»։ 25 տարում ջրի երես է բարձրացել տիղմը՝ «իրա ճշտով», և ուզենք-չուզենք՝ հենց նա է թելադրում հասարակական վարքի ստանդարտներ։ Նրանց «սիրըմ-հարգըմ» են, նրանց նախանձում են, նրանց հարստության մասին բամբասում են, նրանց անիծում են, կարևոր չէ՝ հենց նրանք են հասարակական դեգրադացիայի գլխավոր դիրիժորները։ «Ճշտով» ապրելու», քեզնից տարբերվողներին փնովելու և վանելու, «շուստրի և աչքաբաց» լինելու մշակույթին պետք է փոխարինվի համագործակցելու, օգնելու, կիսվելու, ամեն մեկի անհատականությունը, տեսակետը, ապրելակերպը հարգելու, օրենքի և իրավունքի առաջ պատկառելու մշակույթը։ Այդպես են մարդիկ դառնում ոչ թե ինչ-որ շինծու կանոնների ենթարկվող «լավ տղերք», այլ անհատներ, որոնք իրարից տարբերվում են ամեն ինչով՝ բացի քաղաքացի լինելուց։ Այլ կերպ պետությանը չի կայանում»,–գրում է թերթի խմբագիրը։

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

 


Այս թեմայով