Հաջորդ կուսակցությունը Վահան Բաբայանն է հիմնելու

վահան«ԲՀԿ-ից հեռացած Վարդան Օսկանյանը երեկ հայտարարեց նոր կուսակցություն ստեղծելու մասին, տեղեկություններ կան, որ հաջորդ կուսակցությունը Վահան Բաբայանն է հիմնելու։ Այսպես ասած՝ ՀՀԿ-ի դուստր ձեռնարկություն։ «Իմ քաղաքական պլաններում դեռևս նման հարց չկա»,– երեկ մեր լրագրողին վստահեցրել է Բաբայանը՝ այնուամենայնիվ, կտրուկ չբացառելով նման հեռանկարը։ Իսկ եթե կուսակցություն չստեղծի, ո՞րն է լինելու իր հաջորդ հանգրվանը՝ ՄԻԱԿ-ը, ՀՀԿ-ն, ո՞րը։ Բաբայանն ասաց, որ դեռ որևէ պլան այս պահին չունի, փոխարենը կտրականապես բացառեց, որ կհայտնվի Օսկանյանի կուսակցությունում. «Այդ մեկը հաստատ բացառում եմ»։ Ի դեպ, առաջիկայում Էլինար Վարդանյանը, Ստեփան Մարգարյանը և Վահե Հովհաննիսյանը կհայտարարեն Օսկանյանի կուսակցությանն անդամագրվելու մասին, թեպետ երեկ հայտարարում էին, որ դեռ նման առաջարկ չեն ստացել»,–գրում է թերթը։

 Մանրամասները՝ <Հրապարակ>  թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 41 անգամ
 


Այս թեմայով