Հաջորդ երթը կանցկացնենք փետրվարի 5-ին. Փաշինյան

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը երթի ավարտին շնորհակալություն հայտնեց քաղաքացիներին «Ոչ թանկացումներին» երթը թեթև, բարձր տրամադրությամբ, հպարտ, ուրախ, հավատով անցկացնելու համար:

Նա հայտարարեց՝ հաջորդ երթը կանցկացվի փետրվարի 5-ին, այն կունենա հստակ նպատակ ու պահանջ:

«Եթե մինչև այդ իշխանությունը, խորհրդարանական մեծամասնությունը չնախաձեռնեն հարկային օրենսգրքի փոփոխություն, մենք կպահաջենք, որպեսզի ԱԺ պատգամավորների ¼-ը ստորագրի այլ օրակարգով արտահերթ նիստ անցկացնելու պահանջի տակ, որպեսզի այդ գները հետողորմեա արվեն»,-եզրափակեց նա՝ ավելացնելով, որ դաշինքը միշտ պայքարում է թանկացնողների դեմ:

Այս թեմայով