Հաջորդը ով կհեռացվի պաշտոնից

hhk5«Երեկ իր զբաղեցրած պաշտոնին հրաժեշտ տվեց Նորք Մարաշ վարչական շրջանի երկարամյա ղեկավար Վարազդատ Մկրտչյանը։ Հաջորդը, մեր ունեցած տեղեկություններով, պաշտոնը կլքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանը։

Օրեր առաջ «Հժ»–ն գրել Էր. որ դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած հանրաքվեից հետո Բաղրամյան 26-ում հրավիրված մեծ հավաքի ժամանակ Սերժ Սարգսյանն ընդգծված սառն է եղել այն անձանց նկատմամբ, որոնց պատասխանատվության տակ գտնվող համայնքներում «այո»–ն ցածր ցուցանիշ Է արձանագրել կամ «այո» ապահովելու ընթացքում խախտումներն ու կեղծիքները մեծ աղմուկի պատճառ են դարձել։

 Սա ներկաներին թույլ Էր տվել ենթադրել, որ շուտով այդ անձինք հրաժեշտ են տալու զբաղեցրած պաշտոններին։ Մեզ հայտնի դարձավ, որ ամենամեծ թվով բողոքներն ու քրեական գործերը Արաբկիր համայնքում են եղել։ «Պատժիչ գործողությունները», իշխանական շրջանակներից ստացած տեղեկությունների համաձայն, առավել լայն թափով կարող են շարունակվել հունվարից։ Ի դեպ. Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը երեկ արդեն Նորք-Մարաշ վարչական շրջանի աշխատակազմին Է ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Վաղինակ Մկրտչյանին»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ <Հայկական Ժամանակ> թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 386 անգամ
 


Այս թեմայով