Հաջողություններ մենք չէինք ունենա առանց Գագիկ Ծառուկյանի ջանքերի

գագիկ31-րդ ամառային օլիմպիական խաղերն այլևս պատմություն են:

Ի ուրախություն բոլորիս, հպարտորեն պետք է փաստենք, որ ունենք նորանկախ Հայաստանի պատմության լավագույն օլիմպիական ցուցանիշը:
20 տարվա ընդիմիջումից հետո նվաճեցինք օլիմպիական մեծ ոսկին, որը համալրվեց նաև երեք արծաթե մեդալով:

Արթուր Ալեքսանյան, Սիմոն Մարտիրոսյան, Գոռ Մինասյան, Միհրան Հարությունյան, ի դեպ, Միհրանն իր մենամարտով ապացուցեց, որ իր քաշայինում ուժեղագույնն էր և միայն դատավորի ակնհայտ կողմնակալության արդյունքում կորցրեց առաջին հորիզոնականը:
Մեր երկրի մարզական պատիվը մեր մարզիկները բարձր պահեցին և ապացուցեցին, որ անկախ միլիարդավոր նավթադոլարների էլ հնարավոր է նվաճել օլիմպիական բարձունքը: Որովհետև, երբ առկա է մեծ կամքի ուժ, վճռականություն, պայքարելու պատրաստակամություն ու մղում, ապա անհաղթահարելի խոչընդոտներ չկան:

Անհերքելի է, որ արձանագրված հաջողությունները մենք չէինք ունենա առանց Հայաստանի Ազգային Օլիմպիական Կոմիտեի և նրա նախագահ Գագիկ Ծառուկյանի տարիներ շարունակ ցուցաբերված օժանդակության և հոգատարության, առանց մարզաշխարհի նվիրյալների և պրոֆեսիոնալների, մարզչական կոլեկտիվի և, իհարկե, երկրպագուների, որոնք տարիներ շարունակ սպասել են և հավատացել, որ մենք նվաճելու են Օլիմպը:

Իհարկե, դա դեռ ամենը չէ, վստահ եմ, որ տարեցտարի մենք ունենալու ենք ավելի մեծ նվաճումներ:

Մեծ սպորտն իր ուրույն տեղն ունի մեծ քաղաքականությունում, որտեղ մենք կարողացանք պայքարել ու հաղթել:
Մեր մարզական հաղթանակները շարունակական են…

Գրում է ԱԺ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը իր ֆեյսբուքյան էջում

Դիտվել է 482 անգամ
 


Այս թեմայով