Home » Real Politik » ՀԱՊԿ-ն անդրադարձել է Արցախի խնդրին

ՀԱՊԿ-ն անդրադարձել է Արցախի խնդրին

2hh6M94S4Ifgueu5Hmh1uG3PQcՀայտարարությունները, որոնք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) հնչեցրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով՝ բավարար են: Այս մասին այսօր տեսակապի միջոցով հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

«Վերջին անգամ, երբ ես Հայաստանում էի, ես փոխանցել եմ այն հայտարարությունների ցանկը, որոնք արվել են ՀԱՊԿ պետությունների ղեկավարների, արտաքին գործերի նախարարների կողմից՝ կապված դրության հետ, որը կա Կովկասում: Երբ Հայաստանի առանձին լրատվամիջոցների ներկայացուցիչներ ինձ հարցում են, թե ինչո՞ւ ՀԱՊԿ-ը չի արձագանքում, դա ինձ միշտ զարմացնում է: Հարկավոր է ծանոթանալ Հավաքական անվտանգության կազմակերպության հայտարարություններին, որոնք ամեն տարի արվում են, նախարարների հայտարարություններին, որտեղ պարտադիր կա անդրադարձ՝ Կովկասում տիրող իրավիճակի վերաբերյալ: Դուք պարզապես կամ չեք հետաքրքրվում այս ամենով կամ մտադրված խաբում եք»:

Նիկոլայ Բորդյուժան հիշեցրեց, որ շուրջ մեկ ամիս առաջ ինքը մեկնաբանել է ԼՂ հետ կապված դրությունը «Ռոսիա 24»-ի հաղորդման ժամանակ: «Մենք խոսում էինք այն մասին, որ անթույլատրելի է լարվածության էսկալացիան Լեռնային Ղարաբաղի և հայ-ադրբեջանական շփման գոտում:  Այս կապակցությամբ ես, կարծում եմ, որ հայտարարությունները, որոնք արվել են այս տարիներին, բավարար են: Չեմ կարծում, որ իրավիճակն ազդում է կազմակերպության հեղինակության վրա: ՀԱՊԿ-ն արձագանքել, արձագանքում և արձագանքելու է նման բոլոր դեպքերին, որոնք ազդում են դաշնակիցների անվտանգության վրա»,- շեշտեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:

Դիտվել է 64 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy