ՀԱՊԿ Երևանյան նիստի ինտրիգը. «ՀԺ»

66713«Վաղը Երևանում աշխատանքներն է սկսելու ՀԱՊԿ անդամ երկրների նախագահների գագաթնաժողովը։ Արդեն պաշտոնապես հայտարարվել է, որ ՀԱԽ նիստին մասնակցելու նպատակով Երևան է ժամանելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Մյուս նախագահների ժամանման մասին տեղեկատվություն դեռ չկա, թեև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մասնակցությանը պարտադիր է, որովհետև գագաթնաժողովում՛ ՀԱՊԿ նախագահությունը Հայաստանից անցնելու է Բելառուսին։ Հայտնի է նաև, որ մրսածության պատճառով չեղարկվել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի այցը ՀՀ, և նրան գագաթնաժողովում կներկայացնի իր երկրի վարչապետը։ Սերժ Սարգսյանը ԱՄՆ-ից արդեն վերադարձել է և նիստին, բնականաբար, ներկա կլինի։ Մնում են Ղրղըզստանի և Տաջիկստանի նախագահները, ովքեր գագաթնաժողովը բաց թողնելու լուրջ պատճառներ կարծես թե չունեն։ Նշենք, որ երևանյան գագաթնաժողովը մի շարք ինտրիգներ է պարունակում՝ սկսած ՀԱՊԿ հաջորդ գլխավոր քարտուղարի թեկնածությունից, մինչև աշխարհաքաղաքական թեմաներ։ Հայաստանի համար ամենակարևորը, սակայն, հետևյալն է՝ արդյոք գագաթնաժողովի արդյունքներով նախագահների հայտարարությունը կանդրադառնա՞ ապրիլյան պատերազմին և կոնկրետ ի՞նչ բովանդակության կունենա այդ անդրադարձը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ Հայկական ժամանակ թերթի այսօրվա համարում։

 


Այս թեմայով