ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ կոնսուլտացիաները շարունակվում են, իսկ Խաչատուրովին կփոխարինի նրա ռուս տեղակալը՝ որպես ԺՊ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Այսօր մեկնարկող ՀԱՊԿ երկրների ղեկավարների գագաթնաժողովին ուշադիր հետևելու են ոչ միայն Հա­յաստանից, այլև Ադրբեջանից. «Խնդիրը ոչ միայն Փաշինյանի քայլերի նկատմամբ ՀԱՊԿ երկրների, առաջին հերթին Ռուսաստանի մոտե­ցումն ու գնահատականն են, այլև տարածաշրջանի նկատմամբ մոտե­ցումները»:

Մեր տեղեկություններով՝ պաշտպանության նախկին նախա­րար Վաղարշակ Հարությունյանի թեկնածությունն ընդունելի է Ռուսա­ստանի համար, չմոռանանք, որ նա ԳՌՈՒ-ի գեներալ է, իսկ Բելառուսի թեկնածուն բավականին թույլ է: Հայաստանի թույլ կողմն այն է, որ Նիկոլ Փաշինյանը վարչապետի ժա­մանակավոր պաշտոնակատար է, ընտրությունների գնացող ղեկավար, կարող են առարկություններ հնչել: Առավել հավանական է երկրորդ տարբերակը՝ որոշում ընդունվի, որ հարցը մնում է բաց՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ կոնսուլտացիաները շարունակվում են, իսկ Խաչատուրովին փոխարինի նրա ռուս տեղակալը՝ որպես ԺՊ: Ի դեպ, ՀԱՊԿ սամիթը միակը չէ, որին Նիկոլ Փա­շինյանը կմասնակցի որպես վարչա­պետի ժամանակավոր պաշտոնա­կատար: Դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում տեղի է ունենալու ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավար­ների գագաթնաժողովը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս թեմայով