Հանքարդյունաբերական արտադրանքի աճը դանդաղել է

«Ժողովուրդ» օրաթերթը գրել է․

«Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում տարօրինակ վայրիվերումներ են սկսվել, այս տարվա առաջին կիսամյակում սկսել են դանդաղել հանքարդյունաբերական արտադրանքի աճի ծավալները, եթե նախորդ տարի աճը միանգամից 18.8 տոկոս էր, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում աճը կազ­մել է 8.9 տոկոս: Մյուս կողմից միջազգային շուկայում այս տարվա սկզբից սկսել են աճել գունավոր մետաղ­ների գները: Բայց չնայած այդ ամենին՝ հանքարդյունաբերության ոլորտի ընկերություններից մի քանիսը նվա­զեցրել են իրենց վճարած հարկերը: Արդյոք այս ամենը ստվերում գործելու հետևանք է, թե այլ պատճառներ կան, մնում է միայն ենթադրել: Նկատենք նաև, որ Հայաստանի տնտեսության հատկապես հարկային մուտ­քերի մեծ մասը հիմնված է հանքարդյունաբերությունից գանձված հարկերի վրա, և որքան տատանվում են վճարվելիք գումարները, այդքան զգայուն է դառնում մեր տնտեսությունը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 


Այս թեմայով