Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Հանքավանում 3 մարդու սպանության մեջ կասկածվողը հայտնաբերվել է

Հանքավանում 3 մարդու սպանության մեջ կասկածվողը հայտնաբերվել է

53670ffb99e8e78f697d8dcbf4e0a38bԱյսօր՝ նոյեմբերի 17-ին, ոստիկանության Հրազդանի բաժին է բերման ենթարկվել 27-ամյա Հայրապետ Գագիկի Սեփոյանին: Հ. Սեփոյանը Կոտայքի մարզի Մարմարիկ գյուղի բնակիչ է, ով կասկածվում է երեկ՝ նոյեմբերի 16-ին, Կոտայքի մարզի Հանքավանի «Տաք ջուր» տարածքում իր մոտ եղած ինքնաձիգով սպանել էր եղբայրներ՝ 35-ամյա Վահե Գալստյանին և 25-ամյա Վարդան Գալստյանին և նրանց ընկերոջը՝ ոմն Արմեն Հովհաննիսյանին:
Հայտնաբերվել է նաև Վազ 2121 մակնիշի 80 DD 004 համարանիշի ավտոմեքենան, որով սպանություն կատարելուց հետո Հ. Սեփոյանը դիմել էր փախուստի:
Եղբայրներ՝ Վահե Գալստյանը և Վարդան Գալստյանը հրազդանում հայտնի գործարար (այժմ սնանկ) Ֆրունզե Գալստյանի որդիներն են:
Վիճաբանությունը,որը ավարտվել է սպանությամբ, ծագել է այն բանից հետո, երբ Ֆրունզե Գալստյանը կտրել է Հայրապետ Գագիկի Սեփոյանի հոր տնկած ծառը:
Հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի 3-րդ մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Դիտվել է 156 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy