Home » ՄԱՄՈՒԼ » Հանցախմբի ղեկավարը Սերժ Սարգսյանի մտերիմների անուներ է տվել

Հանցախմբի ղեկավարը Սերժ Սարգսյանի մտերիմների անուներ է տվել

hancaxumb«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ կառավարության անվտանգությունն ապահովող պետական պահպանության ծառայության աշխատակիցները շարունակում են ինքնաձիգներով հսկողություն իրականացնել: Մինչեւ անցած տարվա նոյեմբերը կառավարության, խորհրդարանի եւ նախագահականի անվտանգությունն ապահովող ՊՊԾ աշխատակիցները կրում էին միայն ատրճանակներ: Այդ փոփոխությունը կապվեց անցած տարվա նոյեմբերի 25-ին բացահայտված «հանցախմբի» հետ:

Բայց տարօրինակն այն է, որ չնայած այդ գործով մի քանի տասնյակ մարդիկ են բերման ենթարկվել, կալանավորվել, սակայն «ավտոմատներով» ծառայությունը շարունակվում է:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՊՊԾ աշխատակիցներին հատուկ զգուշացվել է, որ մինչեւ հատուկ հրաման չլինի, նրանք պարտավոր են ինքնաձիգներով ծառայությունն իրականացնել: Ենթադրվում է, որ նման հրամանը կտրվի «հանցավոր» խմբի քրգործի նախաքննության ավարտից հետո միայն, երբ բոլոր վտանգները չեզոքացված լինեն: Հիշեցնենք, որ ըստ լուրերի՝ «հանցախմբի» ղեկավարը Հայաստանից եւ Արցախից այնպիսի մարդկանց անուններ է տվել, որոնք Սերժ Սարգսյանի մտերիմներն են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Դիտվել է 1,005 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy