Հանրաքվեն բավականին լավ մթնոլորտում է անցնում

վահան«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ընթացող Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ ժամը 18:00-ի դրությամբ որեւէ լուրջ խախտում չի արձանագրել: Այս մասին  politik.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, կուսակցության մամուլի խոսնակ Վահան Բաբայանը:

«Հանրաքվեն անցնում է բավականին լավ մթնոլորտում: Եթե կլինեն փաստարկված խախտումներ մեր կողմից արձանագրված, ապա մենք կպահանջենք, որ բոլոր մեղավորները պատժվեն»,- ասաց Վահան Բաբայանը:

Նշենք, որ Հայաստանում այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ժամը 8։00-ին մեկնարկել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն։ Քաղաքացիները կքվեարկեն հանրապետության ամբողջ տարածքում բացված 1997 ընտրատեղամասերում։

 

Դիտվել է 31 անգամ
 


Այս թեմայով