Հանրապետականների վերջին զանգը դեկտեմբերի 10-ին է

«Հանրապետականների այս քայլն ավելի քան անտրամաբանական է»: Այսպես արտահայտվեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով երեկ ԱԺ-ում ԸՕ նոր նախագծի չընդունվելուն: 

Նրա կարծիքով՝ Հանրապետականների համար համամասնական ընտրակարգը շատ ավելի ձեռնտու կարող էր լինել:«Ես բացառում եմ, որ նոր ԸՕ-ն չընդունվեց, որ Հանրապետականները մի քանի մանդատ ավելի ստանան: Միևնույն է՝ ոչինչ էլ չէր փոխվելու: Այսքան ժամանակ ոչ թե ԸՕ-ն ու ընտարական մեխազնիզմն է նրանց ձայն բերել, այլ ընտրակաշառքը: Անկախ ԸՕ-ի փոփոխությունից՝ ՀՀԿ-ն հնարավորություն չունի նոր կառավարությունում ներգրավվելու՝ իր այս քայլերից հետո:

Պարզապես հասարակությունում էլ ավելի է մեծանում վերջակետ դնել Հանրապետականի գործունեությանը, և այդ վերջին զանգը կլինի արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը՝ դեկտեմբերի 10-ին»:

Քաղաքագետը նաև հավանական չի համարում, թե վաղը՝ ԱԺ արտահերթ նիստում, Նիկոլ Փաշինյնաին կընտրեն վարչապետ:

 

Այս թեմայով