Հանրապետականներից տղա է բերել ու իրեն տեղը դնողներին «նեղել են»

arm143375538695Նիկոլփաշինյանենք շատ խառն են: Այնքան խառն են, որ մնացել են «Հայկական ժամանակով» բանսարկությունների հույսին:
Բարակ ձայնով ճղճղացող պարոնը հրապարակավ մի երկու թաթալոշ կերավ երկար լեզվի համար ու չմարսեց՝ երկու օրվա մեջ պատռելով սուտ-քաղաքակիրթ իր դիմակը: Հիմա սեփական թիմին բացատրություն չունենալով՝ իր իսկ թերթում շարադրություններ է գրում, իբր հանրապետականներից տղա է բերել ու իրեն տեղը դնողներին «նեղել են»՝ այն էլ խմբակցության նիստում: Կարդացեք «տեղեկատվությունը» այսօրվա «Հայկական ժամանակում», հարգելի՛ «քաղաքացիական պայմանագրի» անդամներ, ձեր համար է տանջվում ձեր ղեկավարը, կարդացեք, որ իմանաք, որ ինքը էդքան էլ «կորած տղա» չէ:
Միայն չեմ հասկանում քաղաքական բանավեճից, անգամ եթե այն մի քիչ չոր է եղել, ի՞նչ կարիք կա այսպիսի անձնական տրագեդիա սարքելու:

Գրում է ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանը իր ֆեյսբուքյան էջում

Հիշեցնենք, որ ԱԺ-ում  կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հարցրեց արագաչափերի մասին` ասելով, որոստիկանությանն ուղղված իր հարցումները հիմք են տալիս եզրակացնելու, որ արագաչափերի ու տեսախցիկների տեղադրումը բացարձակապես չի նպաստել ՃՏՊ-ների թվի նվազմանը: Պատգամավորը վստահ է, որ ՃՏՊն-երն ավելանում են` արագաչափերի տեղադրմանը զուգահեռ:

Հարցին պատասխանեց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը` ներկայացնելով տվյալներ, որոնք վկայում են, որ ՃՏՊ-ների, խախտումների, զոհերի ու վնասվածքներ ստացածների թիվը նվազել է:

Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Կա՞ հետազոտություն, որ եթե արագաչափերն ու տեսախցիկները չլինեին, կլիներ ավելի վատ»: Հետո պատգամավորը նշեց, որ արագաչափերը տեղադրող ընկերությունը կապվում է նախագահի եղբոր անվան հետ, հետևաբար` քաղաքացիները վճարում են նախագահի ընտանիքին:

Պատգամավորի այդ հայտարարությունը դուր չեկավ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանին, նա բղավեց. «Ա’յ համբալ, դիշովկա’, նորմալ արտահայտվի նախագահի մասին»: Նաև թունդ հայհոյանք տվեց:

 


Այս թեմայով