Home » ՄԱՄՈՒԼ » Հանրային հեռուստատեսությունում կրքերը ոչ մի կերպ չեն հանդարտվում

Հանրային հեռուստատեսությունում կրքերը ոչ մի կերպ չեն հանդարտվում

680px-H1-logo.svg«Հանրային հեռուստատեսությունում ոչ մի կերպ չեն հանդարտվում կրքերը, և չեն նվազում դժգոհությունները գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանից: Ժամանակին գրել ենք, որ նրա և «Հայլուրի»՝ «1-ին լրատվականի» տնօրեն Գևորգ Ալթունյանի միջև լուրջ հակասություններ կան: Չնայած գործադիր տնօրենը գրեթե չի միջամտում թիվ 1 լրատվականի բովանդակությանը, որը կառավարվում է անմիջականորեն նախագահական նստավայրից, սակայն նրանց ջուրն ի սկզբանե մի առվով չի գնացել: Իսկ այս փուլում հակասություններն էլ ավելի են սրվել, քանի որ Հանրային հեռուստաընկերության աշխատակիցների աշխատավարձերը բարձրացել են, իսկ «Հայլուրում» մնացել են նախկինը:

Եվ չնայած «Հայլուրի» տնօրենը մի քանի միլիոնանոց աշխատավարձ է ստանում, սակայն շարքային լրագրողների, տեխնիկական աշխատողների աշխատավարձը բավականին ցածր է: Հանրայինում ասում են, որ հայլուրականների աշխատավարձերը չբարձրացնելով’ Մարգարիտա Գրիգորյանը փորձում է դժգոհությունների սլաքն ուղղել Ալթունյանի դեմ և ներքին բունտ հասունացնելով՝ նրան դուրս մղել Հանրայինից: Եվ քանի որ Հ1-ի գործադիր տնօրենին անմիջապես նախագահականից են հովանավորում, գուցե նրան հաջողվի իրականացնել իր ծրագիրը: Թեև Ալթունյանն էլ զուրկ չէ բարձր հովանավորությունից: Այս հակասությունները հարթելու փորձեր չի անում նաև Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանը, ով, ինչպես Հանրայինում են ասում, «կրակն է ընկել Մարգարիտայի ձեռքը»»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ <Հրապարակ> օրաթերթի այսօրվա համարում։

Դիտվել է 73 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy