Հանրային հեռուստաընկերության հեռուստաշարժակայանն արդեն Արցախում է

timthumbՀայաստանի հանրային հեռուստաընկերությունն այսօր ժամը 13:00-ից յուրաքանչյուր 3 ժամը մեկ պարբերականությամբ (կենտ ժամերին), ուղիղ միացումներ կապահովի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից: Տեղում աշխատող Առաջին ալիքի նկարահանող խումբը կներկայացնի սահմանին տիրող իրավիճակը:

Հանրային հեռուստաընկերության հեռուստաշարժակայանն արդեն Արցախում է, եւ բաց ազդանշանի միջոցով ինչպես հայկական, այնպես էլ միջազգային հեռուստաընկերությունները հնարավորություն կունենան օգտվել հեռարձակման հնարավորությունից:

Նոր տեղեկությունների դեպքում կհաղորդենք հավելյալ:

Առաջին ալիք

Հասարակայնության հետ կապերի բաժին

Դիտվել է 732 անգամ
 


Այս թեմայով