Հանրակրթական հաստատություններում դասերը կմեկնարկեն մեկ շաբաթ ուշ

lllՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում տեղեկացնում է, որ հանրակրթական հաստատություններում դասերը կմեկնարկեն մեկ շաբաթ ուշացումով՝ հունվարի 11-ի փոխարեն հունվարի 18-ից։
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի միջնորդությունը, տեղեկացնում եմ, որ հանրակրթական, նախնական և միջին մասնագիտական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում ուսումնական տարին կշարունակվի սույն թվականի հունվարի 18-ից։
Ոչ պետական հաստատություններին առաջարկում եմ առաջնորդվել նույն աշխատակարգով։
Ուսումնական ծրագրի ամբողջական յուրացման նպատակով մինչ ուսումնական տարվա ավարտը կկազմակերպվեն լրացուցիչ դասընթացներ։

Առողջություն եմ մաղթում բոլորին»,- ասվում է նախարարի գրառման մեջ։

Դիտվել է 88 անգամ
 


Այս թեմայով