Հանուն ինչի է պարգևատրվել Սուրիկ Խաչատրյանի թիկնապահը

ccfe17ce3aea9c73a33e000e06ed549eԻնչպես Արցախից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ ապրիլի 13-ին, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում ՀՀ ազգային ժողովի պատգամավոր, Զորավար, գեներալ-լեյտենանտ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանը «ԵԿՄ 20-ամյակ» հոբելյանական հուշամեդալով պարգևատրեց Զարզանդ Նիկողոսյանին: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վերջինս Սյունիքի մարզի կամավորականների հետ Գորիսի զինկոմ, գնդապետ Մելիքսեթ Պողոսյանի գլխավորությամբ բարձր ու պրոֆեսիոնալ կերպով կատարել են իրենց առջև դրված մարտական առաջադրանքը՝ հետ մղելով մինչև ատամները զինված ազերի բաշիբոզուկներին, ինչի շնորհիվ էլ ազատագրվել է հերթական կարևորագույն նշանակության հենակետը:

Politik.am: Հետաքրքիր է, թե կոնկրետ ինչ գործողության և ինչպիսի դերի համար է պարգևատրվել Զարզանդ Նիկողոսյանը: Իսկ գուցե նաև Բուդաղյանի սպանության համար իր մեղքերը քավեր և նոր միայն պարգևատրվեր: Չնայած նայելով պարգևատրողին ամեն ինչ իր տեղն է ընկնում:

Դիտվել է 1,902 անգամ
 


Այս թեմայով