Home » Real Politik » Հանուն ինչի Գագիկ Ծառուկյանը գնաց այդ քայլին

Հանուն ինչի Գագիկ Ծառուկյանը գնաց այդ քայլին

գագիկԱնցյալ տարվա փետրվարյան հայտնի իրադարձություններից անցել է ուղիղ մեկ տարի:  ԲՀԿ այն ժամանակվա առաջնորդ Գագիկ Ծառուկյանը շատ հաստակ ներկայացրեց այն պատճառները, հանուն որոնց պետք չէ գնալ առճակատման: Անցել է մեկ տարի և կարծես պետք է բոլորի համար այս թեման հասկանալի և փակված լիներ, սակայն չգիտես ինչու որոշ շրջանակների հանգիստ չի տալիս, այն հանգամանքը, որ քաղաքականությունից դուրս գալուց մեկ տարի անց էլ Գագիկ Ծառուկյանը շարունակում է ընդունված լինել հասարակության կողմից: Նրանց համար անհասկանալի է, թե ինչպես կարող է մարդը չկոտրվել, այլ շարունակել  բարիք ստեղծել հանուն հայրենիքի:

Ի տարբերություն շատերի,  Գագիկ Ծառուկյանի համար հայրենիքը միայն հողը չէ, այլ նաև այդ հողի վրա ապրող և արարող մարդիկ: Ծառուկյանն իր գործով հենց այդ հայրենիքի շենացմանն է ծառայում: Գագիկ Ծառուկյանն ասյօր էլ արդիական և կարևոր ծրագրեր է առաջ քաշում, որոնց շուրջ համախմբվում են շատերը: Իհարկե հիմա Ծառուկյանի ուշադրության կենտրոնում երկրի տնտեսությունն է, սակայն չմոռանանք, որ մեր երկրի մեջքը հենց տնտեսությունն է: Եվ եթե հզոր չլինի մեր տնտեսությունը, որքան էլ խոսեն քաղաքական գործիչները կամ նրանց սպասարկող շրջանակները` հայտնի ասացվածքի նման «երկիրը երկիր չի դառնա»:

Օրերս Գագիկ Ծառուկյանը Հայաստանում կազմակերպել էր եվրոպացի և հայաստանցի գործարարների հանդիպում: Այս անգամ էլ այն սովորական հանդիպումից վերածվեց գործնական քայլերի:  Նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջինը Գագիկ Ծառուկյանն էր, որ լինելով խոշոր գործարար պատրաստակամություն հայտնեց աջակցել փոքր և միջին ձեռներեցներին`  իրենց բիզնեսները առաջ տանելու գործում: Շատերի համար  սա ևս անսհականալի քայլ է: Մինչ այսօր հնչում են հարցեր, թե ինչու Գագիկ Ծառուկյանը գնաց նման քայլի և արդյոք որն էր նպատակը, երբ նա առաջարկեց հայ գործարարներին անտոկոս գումարներ տրամադրել, որպեսզի  իրենց արտադարանքը կարողանան հասցնել եվրոպական շուկա:

Իհարկե Ծառուկյանին քննադատել ցանկացող շրջանակները սա չեն տեսնի, իհարկե նրանք տեսնելուց անգամ չեն ընդունի, այն ինչ անում է գործարարը: Նրանցից ամեն մեկը սեփական արժեհամակարգի պրիզմայով  է անցկացնում Ծառուկյանի գաղափարները և հասկանում, որ չի կարող մարդը գնալ անշահախնդիր աջակցության: Իսկ մենք գիտենք, որ այդ շրջանակների համար շահը ունի կանաչ գույն և հատուկ հոտ: Ի տարբերություն նրանց Ծառուկյանի համար շահը, այս դեպքում հոտ և գույն չունի: Ծառուկյանի համար շահը, այս դեպքում հայրենիքի շենացումն է:

Հ.Գ. Իսկ նրանք ովքեր քննադատում են Ծառուկյանին իր «չստացված» քաղաքականության համար, ապա պետք է մի փոքր ազնվություն ունենան և հիշեն, թե ինչպիսի համախմբվածություն կար նրա շուրջ մեկ տարի առաջ: Եվ այո այդ մարդիկ պատրաստ էին անգամ գնալ ծայրահեղ քայլերի, եթե դա իրենց առաջարկեր Ծառուկյանը: Եվ այդ օրերին էլ Գագիկ Ծառուկյանը իրեն դրսևորեց իրական հայրենասերի նման` նա չգնաց մեր երկրի համար անթույլատրելի քայլերի հանուն իր իշխանության: Իսկ նրանք ովքեր քննադատում են Ծառուկյանին` իր որոշման համար, այս մեկ տարում կարող էին մի քանի անգամ հեղափոխություն իրականացնել և այդ ժամանակ իրենց քննադատությունը ուղղված քաղաքական գործիչ Գագիկ Ծառուկյանին արդարացման հույսեր կարող էր ունենալ:

Դիտվել է 1,089 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy