Հանձնարարվել է խստացնել հսկողությունը

1f9e72dd7d0fcf60a67c5b0344e3987e62220026Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ շարունակվում է խիստ հսկողությունը ապօրինի շինարարությունների և հողազավթումների կանխման ու դրանց հետևանքների վերացման ուղղությամբ: Այս մասին զեկուցվել է քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ:

Զեկուցվել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում իրականացված հսկողության արդյունքում արձանագրվել է ապօրինի շինարարության և հողազավթման 15 դեպք: Քանդման աշխատանքներ են իրականացվել 6 հասցեներում: Հանձնարարվել է շարունակել խստացված հսկողությունը:
Զեկուցվել է նաև, որ ճանապարհային ոստիկանության հետ համատեղ հասարակական ավտոտրանսպորտային միջոցների շահագործման նկատմամբ իրականացվող ամենօրյա հսկողության շրջանակում կազմվել է 17 արձանագրություն: Ի կատարումն քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականի՝ շարունակվում է նաև հսկողությունը ավտոկայանատեղի համար ապօրինի գումարների գանձման դեպքերը բացառելու ուղղությամբ: Հանձնարարվել է մայրաքաղաքում ակտիվացնել գծանշման աշխատանքները և, համագործակցելով ճանապարհային ոստիկանության հետ, խստացնել հսկողությունը մայթերում, կամարանցումներում ավտոմեքենաների կայանումը բացառելու նպատակով:
Բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ իրականացված հսկողության արդյունքում նախորդ շաբաթ հայտանբերվել և վարչական արձանագրություններ են կազմվել 6 դեպքի մասով: Նույն ժամանակահատվածում ապամոնտաժվել է 2 լքյալ կրպակ: Քաղաքացիների, ինչպես նաև իրավաբանական անձանց կողմից աղբը ոչ սահմանված վայրերում թափելու դեպքերի հայտնաբերման և երևույթի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ 47 վարչական արձանագրություն է կազմվել: Հանձնարարվել է ակտիվացնել ամենօրյա հսկողությունը և խստացնել վարչարարությունը:
Զեկուցվել է, որ ավարտական փուլում են մայրաքաղաքի փողոցների ճաքալցման և փոսանորոգման աշխատանքները: Հանձնարարվել է սահմանված ժամկետում ավարտել աշխատանքները՝ շարունակելով հսկողությունը մրցույթները շահած կազմակերպությունների կողմից իրականացվող աշխատանքների որակի նկատմամբ:
Բնապահպանության վարչության պետը զեկուցել, է որ մայրաքաղաքում շարունակվում են կանաչ տարածքների խնամքի և այգիների մաքրման աշխատանքները։
Զեկուցվել է նաև, որ ի կատարումն քաղաքապետի հանձնարարականի՝ քաղաքապետարանի ենթակայության դպրոցներում, նախադպրոցական, մշակութային և առողջապահական հաստատություններում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ ջեռուցման համակարգերի անխափան շահագործումն ապահովելու նպատակով։

Դիտվել է 241 անգամ
 


Այս թեմայով