Home » ՄԱՄՈՒԼ » Հանդիպում, որի մասին բոլորը լռում են

Հանդիպում, որի մասին բոլորը լռում են

11655082_10153494922060774_1947864170_n«Հայաստան ժամանած Շվեդիայի արտգործնախարար Մարգոտ Վալստրյոմը բրիտանական դեսպանատանը (Շվեդիան Հայաստանում դեսպանատուն չունի) հանդիպում Է ունեցել նաև ՀՀ ընդդիմության հետ, որի մասին բոլորը լռում են։ Ընդ որում, ընդդիմադիրների ցանկն Էլ բավականին հետաքրքիր Է եղել, «Ժառանգությունից»՝ Արմեն Մարտիրոսյան, ՀԱԿ-ից՝ Լևոն Զուրաբյան, ԲՀԿ-ից՝ Նաիրա Զոհրաբյան, «Լուսավոր Հայաստանից»՝ Էդմոն Մարուքյան։ Առնվազն տարօրինակ չէր տիկին Մարգոտի հետ հանդիպողների ցանկը՝ ոչ Նիկոլը կար, ոչ «Նոր Հայաստանը», ոչ Էլ գոնե ՕԵԿ-ը, հարցրինք հանդիպմանը մասնակցած Արմեն Մարտիրոսյանին։ «Էս Երկրում ինձ համար վաղուց ոչինչ այլևս տարօրինակ չէ։ Ի դեպ, մի մոռացեք, որ ես նաև «Նոր Հայաստանի» նեկայացուցիչ եմ»։ Կարո՞ղ է իշխանությունների «մատը խառն էր», որ մնացյալը չկային։ «Ոչ, հրավիրող կողմն է որոշում՝ ում հետ հանդիպել»։ Հանդիպման ընթացքում տիկին դեսպանը հիմնականում լսողի դերում է եղել. Ընտրական օրենսգրքի և ներքաղաքական կյանքի առնչությամբ որոշ ճշտող հարցեր է տվել, ընդդիմադիրները, հատկապես Լևոն Զուրաբյանը, մեր տեղեկություններով, ինչպես կարգն է, մի լավ բողոքել են իշխանություններից, արծարծել են նաև Ղարաբաղի, Եվրաինտեգրման հարցեր»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ <Հրապարակ> թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 646 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy