Հանդիպում ԲՀԿ Կենտրոնի տարածքային կառույցում

Հանդիպում   ԲՀԿ Կենտրոնի տարածքային կառույցումՔիչ առաջ ավարտվել է ԲՀԿ Կենտրոնի թիվ 9 ընտրատարածքային կառույցի պատասխանատուների հետ ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանի,  ԲՀԿ քաղխորհրդի նախագահի տեղակալ Վարդան Վարդանյանի,  քաղխորհրդի անդամներ Միքայել Մելքումյանի, Վահան Բաբայանի եւ Վահե Էնֆիաջյանի հանդիպումը,  որին հաջորդել է ԲՀԿ քաղաքական հանձնաժողովի նիստը։ Կենտրոնի տարածքային կառույցի ակտիվի հետ ԲՀԿ ղեկավար մարմնի ներկայացուցիչները քննարկել են ներքաղաքական,  սոցիալ-տնտեսական խնդիրներ,  կուսակցականներին է ներկայացվել կուսակցության ծրագրի տնտեսական բաժնում առաջարկվող մի շարք փոփոխություններ եւ լրացումներ,որը պիտի հաստատվի համագումարի կողմից։ Կենտրոնի ակտիվի հետ քննարկվել է նաեւ Կոնդի, Ֆիրդուսի եւ Բյուզանդի խնդիրները,  որին ներկա են եղել նշյալ գոտիների շահառուներից։Այնուհետեւ տեղի է ունեցել ԲՀԿ քաղաքական հանձնաժողովի նիստը, որի ընթացքում քննարկվել են արդեն հրապարակված սահմանադրական փոփոխությունների դրույթները։

Վաղը ԲՀԿ  ներկայացուցիչները կհանդիպեն Արագածոտնի  մարզի ԲՀԿ տարածքային  կառույցների ակտիվների հետ։

ԲՀԿ մամուլի ծառայություն

Դիտվել է 19 անգամ
 


Այս թեմայով