Հանդիպում ԲՀԿ Արմավիրի եւ Մեծամորի տարածքային կառույցներում

Հանդիպում ԲՀԿ Արմավիրի եւ Մեծամորի տարածքային կառույցներումԱյսօր «Բարգավաճ Հայաստան՚» կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը եւ ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամ Աբրահամ Մանուկյանը հանդիպել են ԲՀԿ Արմավիրի, իսկ այնուհետ նաեւ ԲՀԿ Մեծամորի տարածքային կառույցների պատասխանատուների հետ։ Քննարկվել է հարցերի լայն շրջանակ՝ ներքաղաքական, սոցիալ-տնտեսական, ինչպես նաեւ արդեն իսկ շրջանառության մեջ դրված սահմանադրական փոփոխությունների դրույթները։ Կառույցի պատասխանատուները հանձնարարական են ստացել մեկ անգամ եւս ճշգրտել կուսակցական ցուցակները՝ անհատապես հանդիպելով յուրաքանչյուր կուսակցական հետ։ Արմավիրի եւ Մածամորի բնակիչները ԲՀԿ ղեկավար մարմնի ներկայացուցիչներին են ներկայացրել մի քանի խնդիրներ՝ ակնկալելով, որ կուսակցությունը դրանք կբարձրաձայնի։ Մասնավորապես՝ Մեծամորի ատոմակայանում, անգամ ամենապրոֆեսիոնալ երիտասարդ կադրերի՝ աշխատանքի անցնելու անհնարինության մասին, հաշվի առնելով, ըստ մեծամորցիների՝ այնտեղ գործող խաղի բոլորովին այլ կանոնները։ Բացի դա՝ արմավիրցիներն ու Մեծամորի բնակիչները ներկայացրել են բազմաթիվ անդորագրեր, համաձայն որոնց՝ բնակիչներին պարտադրվում է գազի ներտնային սպասարկման վարձը վճարել միանգամից՝ 6 ամսվա կտրվածքով։ ԲՀԿ ներկայացուցիչները խոստացան այս եւ բարձրացված այլ հարցերի կապակցությամբ դիմել համապատասխան կառույցներին։ Մեծամորի տարածքի բնակիչները բարձրացրել են նաեւ դեմոգրաֆիական եւ էկոլոգիական մի շարք խնդիրներ, որոնք եւս կլինեն ԲՀԿ-ի ուշադրության կենտրոնում։
ԲՀԿ մամուլի ծառայություն
Դիտվել է 177 անգամ
 


Այս թեմայով