Հանդիպել են Ծառուկյանի հետ «չաշկա-լոշկա» անող Գագիկ Բեգլարյանին

carԲՀԿ-ում վերջին վայրկյանին են որոշել հետաձգել հունվարի 20-ի խորհրդաժողովը, որովհետեւ «անհարմար» է՝ Գյումրիի փոքրիկն է մահացել, չնայած շատ մեծ ծախս են արած եղել, ընդհուպ` դրսից հյուրեր են ունեցել: Եվ չնայած այն հանգամանքին, որ Չինաստանից եկած 13 հոգանոց պատվիրակությունը, որի կազմում են եղել թե Կոմկուսի ներկայացուցիչներ, թե բիզնեսմեններ, այդ համաժողովի պատճառով չեն ժամանել Հայաստան, այնուհանդերձ, որպեսզի հյուրերը «պարապ չմնան», հանդիպել եւ «մոտիկից» զրույց են ունեցել տրանսպոտի եւ կապի նախարար, Ծառուկյանի հետ վերջին շրջանում «չաշկա-լոշկա» անող, Հովիկ Աբրահամյանի «սիրելի» Գագիկ Բեգլարյանի հետ: Ինչի շուրջ են «կողմերը» զրուցել ՏԿ նախարարությունում, չեն պարզաբանում: Ի դեպ, քանի որ առ այս պահը որեւէ մեկը չգիտի, թե ինչպես է «դասավորվելու» ծառուկյանական համաժողովի ճակատագիրը, երբ է այն տեղի ունենալու, նախորդ գիշեր չինացիները մեկնել են Չինաստան` այդպես էլ առանց ունկնդրելու Գ. Ծառուկյանի «դարակազմիկ րեչը»,- գրում է «Հրապարակը»:

 


Այս թեմայով