Հանգստյան օրերին հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է 1200 կրակոց

6DAEA6D4-9617-4A97-9700-F0850B3A0EE7_mw1024_s_nՀանգստյան օրերին Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1200 կրակոց, հաղորդում է Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

«Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել հակառակորդի սադրիչ գործողություններին պատասխանելուց և շարունակել են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն», — ասված է հաղորդագրությունում:

Դիտվել է 29 անգամ
 


Այս թեմայով