Հանգուցալուծումը մոտենում է. Տա Աստված՝ զոհեր չլինեն

va8w6=anՀանգուցալուծումը մոտենում է։ Ափսոս, որ վիրավորներ կան։ Տա Աստված՝ զոհեր չլինեն։ Նաեւ ափսոս, որ Վիտալի Բալասանյանի միջնորդությամբ սկսված բանակցությունները ընդհատվեցին։ Բանակցությունների արդյունքում, երեւի, հնարավոր կլիներ ինչ-որ զիջումներ ստանալ իշխանություններից։ Օրինակ՝ ազատել ՊՊԾ գնդի տարածքի գրավման կապակցությամբ խաղաղ ցույցերի մասնակից բոլոր կալանավորվածներին, ապա քաղբանտարկյալներին ազատ արձակելու խոստումներ ստանալ։ Չգիտեմ։ Ահագին բան էր երեւի հնարավոր։ Հիմա արդեն փոխզիջումներ նախատեսող բանակցություններ չեն լինելու։ Որեւէ զիջում չի լինելու։ Խորենացուց էլ կհեռանան զինված խմբին աջակցող, զենքով քաղաքականություն անելը ճիշտ ճանապարհ համարող քաղաքական գործիչները։ Ի տարբերություն զինված խմբի անդամների եւ կալանավորվածների՝ նրանք գնալու են իրենց գրասենյակներ եւ շարունակելու են սուրճ խմել ու ասուլիսներ տալ։

Եթե իշխանությունները գնան վրեժխնդրության ճանապարհով, իսկ նրանք սիրում են այդ ճանապարհով գնալ, եղած քաղբանտարկյալների թվին կավելանան այս նոր կալանավորվածները ու նոր հետապնդումներ կսկսվեն։

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը:

 

 


Այս թեմայով