Հայ քաղաքական էլիտան կրկին հարսանիքի է հրավիրված

55806«Սեպտեմբերի 20-ին հայ քաղաքական էլիտան հարսանիքի է։ Այդ օրն ամուսնանում է ԲՀԿ խմբակցության անկուսակցական պատգամավոր Յուվեցի Կարոյի որդին։ Պսակադրությունը կկայանա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, իսկ խնջույքը՝ «Ֆլորենս» ռեստորանում։ Մոտ 400 հոգանոց հարսանիք է լինելու, հրավիրված են նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետը, Աժ նախագահը, ԲՀԿ նախկին առաջնորդ, պատգամավոր Գագիկ Ծառուկյանը։ Յուվեցի Կարոն, սակայն, չի հրավիրել ԲՀԿ առաջնորդ Նաիրա Զոհրաբյանին, նախկին կուսակից գործընկերներից էլ հրավիրել է սահմանափակ թվով մարդկանց՝ գործարար թևին, նրանց, ում հետ շփվում է, օրինակ՝ Կարամելի Հարութ, Բելաջիոյի Գրիշ, Մուրադ Գուլոյան և այլք։

 Ո՞ւմ հետ է ամուսնանում Ձեր որդին՝ հարցրինք պատգամավորին։ Նա նշեց, որ խնամին ոչ հայտնի է, ոչ էլ ճանաչված. «Ի՞նչ գործ ունենք հայտնիների հետ, տղես սիրահարվել է, ուզել է»։ Հարսանիքի քավորը ևս, պատգամավորի փոխանցմամբ, հայտնի մարդ չէ, իր որդու կուրսեցին է։ Մյուս մանրամասների մասին Կարո Կարապետյանը չցանկացավ խոսել՝ նշելով, թե որդին է զբաղվում բոլոր հարցերով, ավելի լավ է իրեն սահմանադրությունից հարցնենք։ «Նորմալ սահմանադրություն է, ժողովրդի համար է, ամեն ինչ պիտի անենք, որ անցնի, մենք մեր նախագահի կողքին ենք»,– իր բաժին քարոզչությունն արեց Յուվեցին։ Ի դեպ, հարսանիքին չի կարողանա մասնակցել Յուվեցի Կարոյի փեսան՝ Գոռ Առաքելյանը։ Վերնիսաժի կրակոցների հայտնի դեպքերով նա շարունակում է մնալ կալանքի տակ, հերթական դատական նիստն էլ սեպտեմբերի 24-ին է»,–գրում է թերթը։

Մանրամասները՝  <Հրապարակ> օրաթերթի այսօրվա համարում։

Դիտվել է 2,413 անգամ
 


Այս թեմայով