Հայ-ռուսական հարաբերությունները «ռեստարտի» կարիք ունեն. Սաքունց

Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

 Համաձայն տարածված հաղորդագրության քննարկվել են հայ-ռուսական դաշնակցային փոխգործակցության հետագա զարգացմանը, ինչպես նաև ինտեգրացիոն գործընթացներին վերաբերող հարցեր:  Անդրադարձ են կատարել ՀԱՊԿ գործունեությանն առնչվող գործնական թեմաների:

Հեռախոսազրույցին նախորդող օրերին ՊԵԿ-ը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում  ստուգումներ էր իրականացրել, որից հետո «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոյին հանդիպում էր ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Հասկանալու համար թե հեռախոսազրույցը կարող էր կապ ունենալ  «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում կատարված վերջին ստուգումների հետ, Politik.am-ը զրուցեց Հելսինկյան քաղաքացիական ասամբելայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան  Արթուր Սաքունցի հետ:

Վերջինիս նկատեց, որ վերջին զարգացումները ցույց են տալիս, որ հայ-ռուսական հարաբերությունները բովանդակային առումով փոփոխման ընթացքի մեջ են և «ռեստարտի» կարիք ունեն :

«ՀՀ իշխանությունները կոռուպցիայի դեմ պայքարում, որևէ սահմանափակումներ չունեն: Կոռուպցիան ՀՀ-ի համար, այլևս չի կարող լինել թույլատրելի՝ թե՛ պետության ներսում, և թե՛ արտաքին հարաբերություններում: Բացի այդ, ես բազմիցս նշել եմ, որ կոռուպցիայի դեմ պայքարը կարող է հանգեցնել վերազգային կոռուպցիոն սխեմաների բացահայտմանն ու կանխմանը, և տվյալ պարագայում կարծում եմ խոսակցությունն եղել է այս կոնտեքստում»,-նշեց Արթուր Սաքունցը:

Իրավապաշտպանը նշեց նաև, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի չարաշահումների ու խախտումների վերաբերյալ, իրենց կազմակերպությունը ևս ունեցել է ուսումնասիրություններ և հայտնել, որ ՓԲԸ-ն, որը 2008 թ.-ից ՀՀ-ում գործունեություն է ծավալում,  միլիոնավոր դոլարներ են փոշիացվել ատկատների և այլ կոռուպցիոն սխեմաների միջոցով: «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ տնօրեննները, տարբեր ժամականահատվածներում կառավարելով ընկերությունը, միմյանց չեն զիջել կոռուպցիոն սխեմաների մեջ ներգրավվածությամբ և անձնական շահը հետապնդելու քաղաքականությամբ: Այս մասին ծավալուն տեղեկատվություն է ստացել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը:

Մաքրել քաղաքականությունն ու տնտեսությունը կոռուպցիայից, սա է մեր կառավարության գործունեությունը, ինչը պետք է ընկալելի լինի բոլորի համար, գտնում է Սաքունցը, ասելով որ գոյություն ունի նաև մի կարևոր հանգամանք, որոնք շատերը փորձում են նույնականացնել, նշելով.

 «Մեր հարաբերությունները արտաքին աշխարհի հետ, նույնպես պետք է մաքրվի կոռուպցիայից:

Սակայն հնարավոր կոռուպցիոն գործարքները եվրոպական կամ ամերիկյան որևէ ընկերության հետ ՀՀ տարածքում, չի կարելի համեմատել Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների հետ կոռուպցիոն գործարքների հետ:

Ժողովրդավարական պետությունների ընկերությունների հետ կոռուպցիոն գործարքները դրանք բացառությունն են, որոնք չեն համապատասխանում այդ պետությունների քաղաքականությանը , իսկ ԵԱՏՄ անդամ պետությունների հետ կոռուպցիոն գործարքները՝ օրինաչափություն են այդ պետությունների համար, քանի որ դրա անդամ պետությունները թաթախված են կոռուպցիայի մեջ»:

 

 

Այս թեմայով