Հայ-ռուսական հարաբերությունները ոչ միայն վատ չեն, այլև, ի հեճուկս հանրապետականների, լավ են ու գնալով ավելի ու ավելի լավանալու են

Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց նաև հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ հավաստիացնելով, որ դրանք, ինչպես կարծում են որոշ նախկին իշխանականներ, լավ վիճակում են:

«Ամբողջ խնդիրն այն է, որ ինչպես արևմուտքի, այնպես էլ Ռուսաստանի մեր գործընկերները դեռ նոր իրավիճակը ամբողջությամբ չեն գնահատել և այսօր խոսել հայ-ռուսական հարաբերությունների վատ լինելու մասին, ուղղակի ծիծաղելի է։ Ես այս ընթացքում երկու անգամ հանդիպում եմ ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և երեք անգամ՝ հեռախոսազրույց: Կարող եմ միանշանակ ասել, որ հայ-ռուսական հարաբերությունները ոչ միայն վատ չեն, այլև, ի հեճուկս հանրապետականների, հայ-ռուսական հարաբերությունները լավ են ու գնալով ավելի ու ավելի լավանալու են», — ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ երեք ամիս առաջ ասում էր՝ հայ- ռուսական հարաբերությունները կբարձրանան նոր մակարդակի, «համապատասխան ընթացակարգերը անցնելուց հետո դուք բոլորդ կիմանաք հայ-ռուսական մի համատեղ հումանիտար նախագծի մասին, որը աննախադեպ է երրորդ հանրապետության պատմության մեջ ՛ ԽՍՀՄ փլուզումից հետո, և՛ մեր նորանկախ պատմության մեջ։ Դա լինելու է կոնկրետ ապացույցը, որ, այո, մենք հետևողական գնում ենք մեր հարաբերություները նոր մակարդակի բարձրացնելուն»։

«ՀՀ-ն ոչ մի տեղ չի գնում, ՀՀ-ն ամուր կանգնած է իր ոտքերի վրա՝ ուղիղ ողնաշարով, արժանապատիվ կեցվածքով՝ իր ժողովրդով: Հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները խորանալու են և զարգանալու», — ասաց նա՝ ավելացնելով, որ հարաբերությունները զարգացնելու են նաև Եվրամիության հետ:

Այս թեմայով