Հայ պաշտոնայներից ովքե՞ր են ԿԳԲ-ի գործակալ

arm134010093220Ղրիմում կատարված իրադարձությունները ավելորդ անգամ ապացուցեցին, որ Հայաստանը ևս խոցելի է: Ղրիմում Ռուսատանի Դաշնության հաջողությունը կայանում էր նրանում, որ ինքնավարության ղեկավար կազմը հիմանակնում ՌԴ անվտանգության ծառայությունների հետ սերտ համագործակցության մեջ էին և նրանք արեցին այն ինչ իրենց հրահանգված էր:

Այնպիսի տպավորություն էր՝ կարծես Ղրիմի իշխանությունները նշնակված են հենց ՌԴ կազմ մտնելու օպերացիան հաջող իրականացնելու համար: Հիմա որքանով ենք վստահ մենք մեր իշխանությունների հարցում:

Արդյոք ՀՀ իշխանական շարքերում չկան ռուսական հատուկ ծառայությունների աշխատակիցներ, որոնք անհրաժեշտության դեպքում կկատարեն ինենց անմիջական ղեկավարների հրամանները:

Այն, որ իշխանական շրջանակներում կան դեռ սովետական տարիներցի մնացած ռուսական հատուկ ծառայությունների գործակալներ կարծում ենք հերքելն անիմաստ է: Ներկայումս կարելի է համոզված ասել, որ նրանց բացահայտումը խիստ անհրաժեշտ է:

Կարծում ենք քաղաքական ուժերը պետք է սկսեն գործընթաց, որի շնորհիվ հանրությանը հայտնի կդառան, թե ովքեր են ռուսական ԿԳԲ-ի գործակալները և ովքեր անհրաժեշտության դեպքում կդավաճանի Հայաստանի անկախության գաղափարը:

Դիտվել է 974 անգամ
 


Այս թեմայով