Home » ՔՈ ԽՈՍՔԸ » Հայ-հոռոմների ժառանգները Ադրբեջանում ունենում զոհեր

Հայ-հոռոմների ժառանգները Ադրբեջանում ունենում զոհեր

tavushՀայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում ադրբեջանական զինուժի սադրանքների արդյունքում Ադրբեջանի տարածքում տուժում է հիմնականում այրումներով բնակեցված գյուղերի բնակչությունը, քանի որ հայկական բանակի պատասխան գործողությունների հասանելիության առաջին գծում գտնվում են հենց այրումական բնակավայրերը:

Այժմ արդեն էթնիկ ադրբեջանցիների ենթաէթնիկ խումբ հանդիսացող այրումներն, ըստ գիտական շրջանառության մեջ եղած վարկածներից մեկի՝ ժամանակին քաղկեդոնականություն ընդունած և հետագայում մահմեդականացված ու ավելի ուշ թյուրքացված «հայ-հոռոմների» ժառանգներն են:

Ադրբեջանի իշխանական համակարգում հստակորեն գործող կլանային համակարգի ներսում այրումները զբաղեցնում են սոցիալական նվիրապետության ամենաստորին աստիճաններից մեկը՝ Բաքվի բռնապետի վարչակարգի կողմից փաստացիորեն օգտագործվելով բացառապես որպես մարդկային վահան, ինչի հետևանքով հայական բանակի սահմանային պատասխան գործողությունների արդյունքում հենց նրանք են կրում զգալի նյութական վնասներ և ունենում անիմաստ զոհեր:

Գրում է արևելեգատե Վարդան Ոսկանյանը իր ֆեյսբուքյան էջում

Դիտվել է 332 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy